Նոյեմբերի 29-ին Բարսելոնայում կկայանա Միջերկրածովյան Միության հանդիպումը

16:24, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջերկրածովյան տարածաշրջանի համար Միության (UfM) նախարարական հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 29-ին Բարսելոնայում: Հոկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել Է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարն այցով ժամանել Է Տրիպոլի, որտեղ կմասնակցի Լիբիայի իրադրությանը նվիրված խորհրդաժողովին: «Սա նոր փուլ Է մեր արտաքին քաղաքականության մեջ,- նշել Է դիվանագետը, որի հայտարարությունը տարածել Է Իսպանիայի արտգործնախարարությունը:- Լիբիան հիմնավորապես (կարեւոր) երկիր Է Միջերկրական ծովում միգրացիոն հոսքերի վերահսկողության համար, (…) ամբողջ Միջերկրածովյան տարածաշրջանում անվտանգության, կայունության համար եւ տնտեսական զարգացման համար»:

«Նոյեմբերի 29-ին Բարսելոնայում տեղի կունենա Միջերկրածովյան տարածաշրջանի համար Միության գագաթնաժողովը»,- հավելել Է Ալբարեսը: Միջերկրածովյան Միությունը միջկառավարական կազմակերպություն Է, որը միավոում Է Եվրամիության անդամ պետություններին եւ Միջերկրական ծովի հարավային եւ արեւելյան ափի 15 երկրների՝ երկխոսության եւ համագործակցության աջակցության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am