ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին

13:02, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 21-ին կընդունեն դաշինքի ռազմավարությունն արհեստական ինտելեկտի վերաբերյալ եւ կհայտարարեն ռազմական նորաստեղծությունների 1 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո:

«Պաշտպանության նախարարները կընդունեն ՆԱՏՕ-ի առաջին ռազմավարությունն արհեստական ինտելեկտի վերաբերյալ եւ կհայտարարեն ՆԱՏՕ-ի նորաստեղծությունների 1 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծման մասին»,- ասել Է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելի հանդիպմանը կհաստատեն Եվրոպայի պաշտպանության գլոբալ պլանը, հայտնել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am