Արշակ Ասլանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Վարոս Սիմոնյանն ազատվել է պաշտոնից

11:53, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Ասլանյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարոս Սիմոնյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում:


© 2009 ARMENPRESS.am