Սահակաշվիլի դեմ Վրաստանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք է ներկայացվել
21:21, 20 Հոկտեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները երկրի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք են ներկայացրել նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին:
© 2009 ARMENPRESS.am