Թուրքիայի ներքին գործերի նախարարը ժամանել է Իրան

19:50, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հոկտեմբերի 20-ին ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը

Իրանցի գործընկերոջ՝ Ահմադ Վահիդի հետ հանդիպմանը կողմերը վերջնական քննարկում են իրականացնելու Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am