Օլիվեր Սթոունը Հռոմի կինոփառատոնում ներկայացրել է Նազարբաևի մասին իր ֆիլմը

19:04, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը Հռոմի կինոփառատոնում ներկայացրել է «Ղազախ. ոսկե մարդու պատմությունը» (Qazaq. History of The Golden Man) փաստավավերագրական ֆիլմը, որը հիմնված է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հարցազրույցի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հուլիսի 6-ին՝ Նազարբաևի ծննդյան օրը՝ Ղազախստանի հանրապետական հեռուստաընկերության՝ «Խաբար»-ի եթերում: Դրանում Նազարբաևը կիսվում է Խորհրդային Միության փլուզման, հանրապետության անկախացման, նոր մայրաքաղաքի ստեղծման մասին իր հիշողություններով:


© 2009 ARMENPRESS.am