«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան նոր ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու

17:30, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ «Ռոսատոմ»-ի ղեկավարի այցի օրակարգում ընդգրկված են գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի ժամկետի կրկնակի երկարաձգմանն ու նոր ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր:

 


© 2009 ARMENPRESS.am