Ճապոնիայում տեղի է ունեցել Ասո հրաբխի ժայթքում

16:01, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Կումամոտո հարավարեւմտյան պրեֆեկտուրայում տեղի Է ունեցել Ասո հրաբխի ժայթքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:

Ծխի եւ մոխրի սյունը բարձրացել Է 3500 մետր: Գրանցվել Է հրաբխային քարերի արտանետում 1 կիլոմետր տարածության վրա:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են քարերի արտանետումների եւ մինչեւ 2 կիլոմետր տարածությամբ հրաբեկորաքարերի հոսքերի վտանգավորության մասին:

Օդերեւութաբանները վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել են մինչեւ երրորդ, ինչը նշանակում Է լեռանը մոտենալու եւ դրա վրա բարձրանալու արգելք:

Հրաբխից 130 կիլոմետր հեռավորությամբ գտնվում Է «Իկատա» ատոմային Էլեկտրակայանը: Ասո հրաբուխը բաղկացած Է հրաբխային շղթայից, որոնցից ամենաակտիվը Նակադակեն Է: 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ժայթքման ժամանակ մոխրի եւ ծխի սյունը բարձրացել Էր 2 հազար մետր:

1953 թվականին տեղի ունեցած ժայթքման ժամանակ քարերի արտանետումից տուժել Է 90 մարդ:

1958 թվականին ժայթքելու հետեւանքով 12 մարդ Է զոհվել քարերի արտանետման պատճառով, իսկ 1979 թվականին պայթյունանման ժայթքման ժամանակ զոհվել Է 3 մարդ:

Այս ժամի դրությամբ տուժածների եւ վնասների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am