Պալմա կղզում տեղի Է ունեցել ամենաուժգին երկրաշարժը հրաբխի ժայթքման սկզբից ի վեր

14:40, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը 4.8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Պալմա կղզում (Կանարյան Կղզիների Ինքնավար Մարզ), որտեղ հրաբուխ Է ժայթքում: Այդ մասին Twitter-ում հայտնել Է Ազգային աշխարհագրական ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաշարժը տեղի Է ունեցել Վիլյա դե Մասո բնակավայրի շրջանում, օջախն ընկած Է եղել 39 կիլոմետր խորության վրա: Այն դարձել Է ամենաուժգինը մեկ ամիս առաջ ժայթքման սկզբից ի վեր: Վերջին ժամանակներս կղզում նկատելիորեն սաստկացել Է սեյսմիկ ակտիվությունը:

Սեպտեմբերի 19-ին Պալմայում հրաբուխի ժայթքումն սկսել Է Էլ Պասո բնակավայրի շրջանում: Հրաբխի խառնարանից տեղի Է ունենում հրաբխային նյութերի ակտիվ արտանետում: Այժմ լավան տարածվել Է շուրջ 800 հեկտար տարածության վրա, ավերվել Է գրեթե 2 հազար շենք: Ավելի վաղ լավայի հոսքը հասել Է օվկիանոս, ինչը հանգեցրել Է վտանգավոր գազերի արտանետման: Չի բացառվում, որ շուտով եւս մեկ հոսք հասնի ծովեզերք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am