Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կտրուկ կնվազի

13:42, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3, -4 աստիճան ցուրտ:


© 2009 ARMENPRESS.am