Սերգեյ Բեզռուկովը վարակվել Է կորոնավիրուսով

13:21, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Սերգեյ Բեզռուկովը վարակվել Է կորոնավիրուսով: Հոկտեմբերի 20-ին այդ մասին նա հայտնել Է իր Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ահա եւս Էլ քովիդ ձեռք բերեցի, ազդեցին չափից ավելի ծանրաբեռնությունները, երեւում Է, իմունիտետը փոքր-ինչ տեղի տվեց»,- ասված Է հաղորդագրության մեջ: Դերասանը ճշտել Է, որ իրավիճակը վերահսկելի Է: «Ներկայացումները կհետաձգենք այլ օրերի»,- հավելել Է Բեզռուկովը:

Սերգեյ Բեզռուովը ռուսաստանցի դերասան Է, ՌԴ ժողովրդական արտիստ (2008): Օլեգ Տաբակովի ղեկավարած՝ Մոսկվայի թատրոն-ստուդիայի (1994 – 2013) դերասան, Մոսկվայի նահանգական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2014 թվականից): Նկարահանվել Է «Բրիգադ» սերիալում, «Եսենին», «Վարպետը եւ Մարգարիտան», «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ եմ» եւ այլ ֆիլմերում: ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր Է (1997), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am