Անգլիայում առնետները 2000 հոգու զրկել են ինտերնետից
21:17, 19 Հոկտեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Դևոն քաղաքում մոտ 2000 բաժանորդ մնացել է առանց ինտերնետի այն պատճառով, որ առնետները, իրենց ճանապարհը բացելիս, կրծել են կապի մալուխները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է բրիտանական «Դեյլի Մեյլ» օրաթերթը՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել մասնագետները, սակայն դեռ հայտնի չէ, թե ե՞րբ նրանք կկարողանան վերականգնել ինտերնետ կապը:
Տվյալ շրջանում թվային կապը կառավարող ընկերության կարծիքով՝ ինտերնետի անջատման համար մեղավոր են կրծողները:
© 2009 ARMENPRESS.am