Բազումի ոստիկաններն անչափահասի գրպանում թմրանյութ են հայտնաբերել

21:00, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Բազումի բաժնի ոստիկաններն անչափահասի գրպանում թմրանյութ են հայտնաբերել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Բազումի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում մի անչափահասի մոտ թմրանյութ կա։ Ոստիկանները կասկածվողին զբոսայգուց բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Վանաձորում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am