Ադրբեջանից Հայաստան է վերադարձել հինգ գերի

21:47, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է վերադարձվել ՀՀ հինգ քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գերիների վերադարձը ՀՀ տեղի է ունեցել Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։

Վերադարձված քաղաքացիներն են՝ Ամբարդանյան Մելս Կարապետի, Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Մանուկյան Ժորա Վանոյի, Մանուկյան Հովսեփ Ռոբերտի, Սողոմոնյան Սեդրակ Սամվելի։


© 2009 ARMENPRESS.am