Լեհաստանի վարչապետը վիթխարի էներգետիկ ճգնաժամ է կանխատեսել Եվրոպայում

15:24, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը կանգնած Է Էներգետիկ ճգնաժամի եզրին, որը կարող Է տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտարարել Է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր մենք կանգնած ենք գազի եւ Էներգետիկ վիթխարի ճգնաժամի եզրին»,-ասել Է Մորավեցին՝ հանդես գալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, որը բանվեճեր Է անցկացնում Լեհաստանում իրավունքի գերակայության թեմայով: Նրա խոսքով՝ «արագորեն աճող գները, որոնք հրահրվել են, մասնավորապես, ռուսաստանյան ֆիրմաների կանխամտածված գործողություններով, արդեն այժմ Եվրոպայի բազմաթիվ ֆիրմաների դնում են ընտրության առջեւ. սահմանափակել արտադրությունը կամ ծախսերը բարդել սպառողների վրա»:

Գազի բարձր գների համար ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքներին Կրեմլում հայտարարել են, որ արեւմտյան քաղաքական գործիչները Էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցնելիս սխալվել են հաշիվների մեջ, նրանք հողմագեներացիայի հույս ունեին, բայց մի քանի ամիս քամի չի եղել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ անհեթեթություն եւ ցնդաբանություն Է համարել Ռուսաստանի կողմից գազը որպես զենք օգտագործելու վերաբերյալ հայտարարությունները:

ՌԴ-ում քանիցս նշել են, որ կատարում են եվրոպական գործընկերների առջեւ ստանձնած իրենց բոլոր պարտականությունները եւ պատրաստ են ավելի շատ գազ վաճառել: «Ճգնաժամի ուժն առաջիկա շաբաթներին կարող Է ցնցել Եվրոպան: Բազմաթիվ ձեռնարկություններ կարող են սնանկանալ, իսկ միլիոնավոր տնային տնտեսությունների, տասնյակ միլիոնավոր ընտանիքների գազի ճգնաժամը կարող Է աղքատության հասցնել ամբողջ Եվրոպայում գների չվերահսկվող աճի կապակցությամբ: Հարկավոր Է հաշվի առնել նաեւ դոմինոյի Էֆեկտը: Մեկ ճգնաժամը կարող Է նոր ցնցումներ առաջացնել»,-հավելել Է Մորավեցկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am