Բժիշկը թվարկել է սթրեսը հաղթահարելուն օգնող մթերքները

12:54, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էնդոկրինոլոգ եւ սննդագետ Ալյոնա Բարեդոն ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում նշել Է այն մթերքները, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը եւ բարելավել քունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին հարկավոր Է ուտել մագնեզիումով հարուստ մթերքներ՝ ընկուզեղեն, ազնվամորի, մոշ, թուրինջ, ավոկադո:

«Նաեւ անհրաժեշտ Է B խմբի վիտամիններ, որոնք պարունակում են բանջարեղենային աղցանները եւ կանաչեղենը:

Օգտակար Օմեգա-3 թթուները մասնակցում են մեկուսացնող միելինային թաղանթի սինթեզին՝ նյարդային բջիջների եւ վերջույթների համար, ինչը բարելավում Է նեյրոնների աշխատանքը եւ սթրեսակայունությունը: Դրանք ամենից շատ պարունակում են ձուկը եւ մանր ծովախեցգետինները:

Բացի այդ, օրաբաժնի մեջ հարկավոր Է ներառել ամինաթթուներ պարունակվող մթերքները՝ նեխուրը, բանանը, կակաոն: Դրանք մեծացնում են սերոտոնինի նյարդահորմոնի սինթեզը, որն օգնում Է սթրեսից դուրս գալ առանց նյարդային համակարգի համար հետեւանքների»,-նշել Է բժիշկ-սննդագետը:

Բարեդոն հավելել Է, որ նաեւ անհրաժեշտ Է ուշադրություն դարձնել սիսեռի, շվեյցարական մանգոլդի, ձվի եւ արեւածաղկի սերմերի վրա:


© 2009 ARMENPRESS.am