Երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի եւ Թուրքիայի ափերի մերձակայքում

10:29, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 19-ին 6,3 մագնիտւդով երկրաշարժ Է գանցվել Հունաստանի ափի մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել Է Կրետե կղզու Իրակլիոն քաղաքից (բնակչությունը շուրջ 137 հազար) 308 կիլոմետր դեպի արեւելք:

Օջախն ընկած Է եղել 60 կիլոմետր խորության վրա: Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել Է երկրի հարավում 6 մագնիտուդով երկրաշարժի մասին:

Վարչության տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Միջերկրական ծովում 36 կիլոմետր խորությունում՝ Անթալիայի նահանգի Կաշ քաղաքից 190 կիլոմետր հեռավորության վրա:

Տուժածների եւ ավերումների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am