Սևյանը, Կարուանան և Սոն ԱՄՆ շախմատի չեմպիոնին կորոշեն արագ շախմատում  

10:03, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի ԱՄՆ տղամարդկանց առաջնության չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սեն Լուիս քաղաքում ընթացող շախմատի ԱՄՆ առաջնության 11 տուրերից հետո երեք շախմատիստ` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Ուեսլի Սոն երկրի չեմպիոնին կորոշեն արագ շախմատի երեք մրցափուլից հետո: Դասական 11 տուրերից հետո երեք շախմատիստներն էլ ունեն 6,5-ական միավոր:

ԱՄՆ շախմատի տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 12 գրոսմայստեր: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 194 հազար ԱՄՆ դոլար:


© 2009 ARMENPRESS.am