Հարոյանը մասնակցեց «Էսպանյոլ»-«Կադիս» խաղին  

09:48, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Կադիս»-ը հյուրընկալվեց «Էսպանյոլ»-ին և զիջեց 0:2 հաշվով: «Էսպանյոլ»-ի կազմում աչքի ընկան Ռաուլ դե Թոմասը և  Նիկոլաս Ռիբաուդոն:

Հայաստանի  ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Կադիս»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 16-րդն է:


© 2009 ARMENPRESS.am