Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

21:31, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:


© 2009 ARMENPRESS.am