ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն

21:10, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը տեղեկացնում է, որ պատվիրակության կազմում էին ԵԽ-ում Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ-դեսպանները:

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանի և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանի հետ ուղեկցությամբ պատվիրակության անդամները շրջեցին Զինվորի տանը, ծանոթացան զինվորների բուժման պայմաններին:

Հյուրերը դրական արձանագրեցին, որ չնայած իրենց մեծ փորձին, այսպիսի վերականգնողական կենտրոն ոչ մի երկրում չեն հանդիպել: Դեսպանները կարևորեցին հատկապես կրթական, սոցիալական վերաինտեգրման ծրագրերը, որոնք Զինվորի տանը իրականացվում են վերականգնողական բուժմանը զուգահեռ:

Պատվիրակության ղեկավար, ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին Հայկուհի Մինասյանը նվիրեց տղաների ձեռքի աշխատանքներից մեկը:


© 2009 ARMENPRESS.am