Փորձագետները նշել են ըստ օդի որակի աշխարհի ամենաաղտոտված քաղաքները

17:04, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադը, հոկտեմբերի 18-ի առավոտվա տվյալներով՝ դարձել Է աշխարհի ամենաաղտոտված քաղաքն ըստ օդի որակի ինդեքսի՝ վարկանիշի առաջին հորիզոնականը կիսելով Լահոր եւ Կարաչի (Պակիստան) քաղաքների հետ: Այդ մասին հայտնել Է iqair.com պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ Բելգրադը, Կարաչին եւ Լահորը գտնվում են «կարմիր» գոտում 154 միավոր օդի որակի ինդեքսով: Առաջին տասնյակ նաեւ մտել են եւս երկու բալկանյան քաղաքներ՝ Զագրեբը (109) եւ Սարաեւոն (96):

Աշխարհում ընդունված նորմատիվների համաձայն՝ աղտոտման 151-ից մինչեւ 200 ցուցանիշը համարվում Է անառողջ եւ վտանգավոր ցանկացած մարդու առողջության համար, իսկ առանձնապես զգայուն մարդիկ ըստ որում կարող են ավելի լուրջ խնդիրներ ունենալ:

Փորձագետների կարծիքով՝ Սերբիայում բնապահպանական խնդիրները կլիմայական եւ մարդածին գործոններն են: Ձմեռային շրջանում տարածաշրջանում Էապես նվազում Է տեղումների քանակը, ինչը ձյան մշտական ծածկույթի բացակայության դեպքում հանգեցնում Է օդի բարձր աղտոտվածության: Լեռնային ռելիեֆը նպաստում Է այն բանին, որ վնասակար նյութերը կուտակվում են քաղաքների օդում:

Մյուս կողմից, Սերբիայի խոշոր քաղաքները գերհագացած են հնացած ավտոտրանսպորտով:

Այսպես, Բելգրադում ավտոմեքենաների միջին տարիքը հասնում Է 17-ի: Երկրի եւս մեկ խնդիր Է Էլեկտրականության ստացումը ածխի այրման հաշվին, ըստ որում Սերբիայի ջերմաԷլեկտրակենտրոնները չունեն արդի պահանջներին համապատասխանող ֆիլտրեր: Բացի դանից, Սերբիայի քաղաքների մասնավոր հատվածը մեծավ մասամբ ջեռուցվում Է ածխով եւ ցախով, ինչը ձմռան գալուստով հանգեցնում Է լուրջ ծխոտման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am