Աֆղանստանի հարեւան երկրների անմիջակա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Թեհրանում

14:10, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հարեւան պետությունների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Թեհրանում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Հաջորդ շաբաթ չորեքշաբթի օրը մենք Թեհրանում կընդունենք Աֆղանստանի հարեւան երկրների արտաքին գործերի նախարարների նիստը: Այդ հանդիպումը տեղի կունենա անմիջակա ձեւաչափով»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «նիստը կտեւի մեկ օր»: «Նրա խոսքով՝ «օրակարգում երկխոսության շարունակումն Է, որն առաջին փուլում անցել Է առցանց ձեւաչափով»:

«Վեց երկրներն իրենց ջանքերը կկենտրոնացնեն այն բանի վրա, թե ինչպես օգնեն (Աֆղանստանում) կազմելու ներառական կառավարություն՝ բոլոր ազգային խբերի մասնակցությամբ»,- ասել Է Խաթիբզադեն: Սեպտեմբերին տեղի Է ունեցել Աֆղանստանի իրադրությանը նվիրված առցանց հանդիպում, որին մասնակցել են Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարները: Սեպտեմբերի 16-ին Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել Էր, որ Աֆղանստանի հարեւան երկրների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am