Կատարվել է Covid-19-ի դեմ 588 385 պատվաստում

12:49, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 17-ի դրությամբ, կատարվել է 588 385 պատվաստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կատարված 588 385 պատվաստումից առաջին դեղաչափի թիվն է  403 431, երկրորդ դեղաչափինը՝ 184 954։ Պատվաստումային գործընթացը շարունակվում է:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են իրականացվում AstraZenca, Sputnik V, Sinopharm, CoronaVac, Moderna պատվաստանյութերով:


© 2009 ARMENPRESS.am