Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն չէր ներկայացել. ԱԺ հանձնաժողովի նիստը հետաձգվեց

11:10, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հետաձգեց, որում ընդգրկված էր Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար Եղիշե Սողոմոնյանի թեկնածության քննարկման հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նիստի մեկնարկին ասաց. «Քանի որ Եղիշե Սողոմոնյանն առողջական խնդիրների պատճառով նիստից բացակայում է, և թեկնածուին հնարավոր չէ հարցեր տալ, հետևաբար նիստը հետաձգվում է»:

Այս հարցի քննարկման համար ավելի ուշ կհրավիրվի արտահերթ նիստ:


© 2009 ARMENPRESS.am