Հրդեհ Է բռնկել Քուվեյթի նավթավերամշակման գործարանում

11:08, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ի առավոտյան հրդեհ Է բռնել Քուվեյթի Ահմադի նավահանգստի նավթավերամշակման գործարանում, նավահանգիստ, որը գտնվում Է երկրի մայրաքաղաք Էլ Քուվեյթից դեպի հարավ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Քուվեյթի ազգային նավթընկերությունը Twitter-ի իր Էջում:

Նշվում Է, որ նավթավերամշակման գործարանի բլոկներից մեկը, որտեղ տեղի Է ունեցել բռնկումը, լիովին մեկուսացված Է: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ բրիգադները: Նշվում Է, որ հրդեհը չի ազդել գործարանի աշխատանքի եւ հումքի վաճառահաման գործառնությունների ընթացքի վա: Ձեռնարկության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am