Հայաստանի ներկայացուցիչը` ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ մրցափուլի պատվիրակ  

10:36, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացուցիչ ունի ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ մրցափուլի խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ մրցափուլի «Սպարտակ» (Ռուսաստան) - «Լեսթեր» (Անգլիա) հանդիպումը: ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:


© 2009 ARMENPRESS.am