Բալիում երկրաշարժի հետևանքով երեք մարդ է մահացել

11:59, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ մահացել է, յոթը վնասվածքներ են ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

4.8 մագնիտուդով գրանցված երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից 10 կմ խորության վրա:

 

 


© 2009 ARMENPRESS.am