ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան

11:04, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հոկտեմբերի 19-20-ն իր առաջին այցը կիրականացնի Վրաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայությունը:

Խավիեր Կոլոմինան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերին՝ փոխարինելով Ջեյմս Ափաթուրային:


© 2009 ARMENPRESS.am