Վանաձորի որոշ հատվածներում և Արարատի մարզի Տափերական գյուղում գազամատակարարումը կդադարեցվի

21:19, 15 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ի ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Վարդանանց, Ազատամարտիկների, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Արարատի մարզի Տափերական գյուղի գազասպառողների  գազամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:                  


© 2009 ARMENPRESS.am