Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1250 դոլարը

12:31, 15 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 15-ին Լոնդոնի ICE սակարանում գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1250 դոլարը, վկայում են առեւտրական հարթակի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի գինը հասել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1254,5 դոլարի: Այս պահին գազի գինը փոքր-ինչ դանդաղեցրել Է աճը եւ գտնվում Է հազար խորանարդ մետրի դիմաց 1240 դոլարի մակարդակում: Օրվա սկսզբից գնի ընդհանուր աճը կազմում Է 1,2 տոկոս:

TTF-ն պատմական առավելագույնը սահմանեց հոկտեմբերի 6-ին, երբ գազի գինը գերազանցեց հազար խորանարդ մետրի դիմաց 1900 դոլարը, բայց դրանից հետո սկսեց շեշտակիորեն իջնել: Եվրոպայի գազի շուկայում գների բարձր անկայունությունը կապված Է այդ թվում գազի պահեստարանների ցածր լցվածության հետ առաջիկա ձմռանից առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am