Հավանայի համախտանիշ է ի հայտ եկել Կոլումբիայում ԱՄՆ-ի դիվանագետների մոտ

15:50, 13 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսպես կոչված Հավանայի համախտանիշի դեպքեր են նշվել Կոլումբիայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների մոտ: Ինչպես գրում Է The Wall Street Journal թերթը, Բոգոտայում սեպտեմբերի կեսերին տուժել են առնվազն հինգ ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ մասին տեղեկատվությունը հայտնվել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Կոլումբիա այցի նախօրյակին. Պետդեպարտամենտում ուսումնասիրում են ստացված տվյալները, գրում Է The Wall Street Journal-ը:

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հրատարակությանը հայտարարել Է, որ Կոլումբիայում իրականացվում Է համապատասխան հետաքննություն: Առաջին անգամ Հավանայի համախտանիշը ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մոտ հայտնվել Է 2016 թվականին Կուբայում: Այդ ժամանակվանից դրա ախտանշանները նշվել են տարբեր երկրներում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների առնվազն 200 դիվանագետների եւ աշխատակիցների մոտ:

Նրանք գանգատվել են ականջներում տհաճ աղմուկից, գլխացավից, գլխապտույտից, հոգնածությունից, ճնշման կտրուկ բարձրանալուց, եւ դա տեւել Է ամիսներ: Եվս երկու նման դեպք գրանցվել Է հենց ԱՄՆ-ում:

Այդ ախտանշանների հայտնվելու պատճառը մինչեւ այժմ չեն գտել, քննարկվում են անբացատրելի բնության ճառագայթումից մինչեւ հոգեկան երեւույթների վարկածները:

Անցած շաբաթ Հավանայի համախտանիշի դեպքերի մասին հայտնի Է դարձել Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանությունում: Նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերին հրամանագիր Է ստորագրել այդ հիվանդությունից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am