Կոսովոյի ոստիկանությունը երկրամասի հյուսիսում կրակ Է բացել բողոքավորների վրա

15:28, 13 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չճանաչված Կոսովոյի ոստիկանությունը երկրամասի հյուսիսի Զվեչան քաղաքում կրակ Է բացել բողոքավորների վրա, մեկ մարդ վիրավորվել Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել Է Kosovo Online պորտալը: «Վերքը հասցված Է հրազենով կրծքավանդակի շրջանում:

Վնասված են թիակը եւ կողոսկրը, պատրաստում ենք վիրահատարանը՝գնդակը հանելու համար: Վիրավորը ծանր վիճակում գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- մեջբերում Է պորտալը վիրաբույժ Զլատան Էլեկի՝ Կոսովկա Միտրովիցեի կլինիկական հիվանդանոցի ղեկավարի խոսքը: Հաղորդվում Է, որ տուժածին կրակել են թիկունքին:

Պորտալը հայտնում Է, որ Կոսովոյի ոստիկանությունն սկսել Է հեռանալ Զվեչանից եւ հարապարկում Է բազմաթիվ կրակված պարկուճների տեսակադրեր այն վայրից, որտեղ գտնվել են պրիշտինցի ոստիկանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am