Շուտով առանց պատվաստման կամ թեստի բացասական պատասխանի չի թույլատրվի մտնել ԱԺ շենք. Ալեն Սիմոնյան

13:18, 12 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ թեստի բացասական պատասխան չունեցող անձինք շուտով չեն կարողանա մուտք գործել Ազգային ժողովի շենք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այն մարդիկ, որոնք պատվաստված չեն կամ չունեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան ԱԺ շենք մուտք չեն գործի»,-ասաց Սիմոնյանը:

Համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի համապատասխան հրամանի՝ աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ: Իսկ  պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից: Արդարադատության նախարարության աշխատակազմը պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից:

 


© 2009 ARMENPRESS.am