Հրդեհ Է տեղի ունեցել Լիբանանի հարավի նավթավերամշակման գործարանի պահեստարանում

10:51, 11 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 11-ին հրդեհ Է բռնկել Լիբանանի հարավի «Ազ Զահրանի» նավթավերամշակման գործարանի պահեստարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լիբանանի Al Jadeed հեռուստաալիքը:

Ինչպես նեշել Է Jerusalem Post թերթը, այրվել Է բենզինով ցիստեռններից մեկը: Al Jadeed-ն ընդգծում Է, որ գոյություն ունի կրակի տարածման սպառնալիք, ինչի պատճառով Լիբանանի բանակի զինծառայողներն զբաղվում են մերձակա շրջաններից բնակչության տարհանմամբ: Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am