ԱՄՆ-ում չորս մարդ է մահացել ինքնաթիռի կործանման հետևանքով

14:35, 9 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ջորջիա նահանգում Cessna-210  ինքնաթիռի ընկնելու հետևանքով չորս մարդ մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը շրջվել է վայրէջքի ժամանակ և այրվել: Օդանավում գտնվողները փրկվել չեն կարողացել:

Տարվում է հետաքննություն՝ պարզելու միջադեպի պատճառները:


© 2009 ARMENPRESS.am