Թուրքիայում լրտեսության կասկածանքով վեց օտարերկրացի է ձերբակալվել

14:29, 9 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայում վեց օտարերկրացիներ են ձերբակալվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:

Իրավապահները չեն հայտնել ձերբակալվածների ազգությունը: Հայտնի է միայն, որ գործողություններն իրականացվել են Ստամբուլում և Անթալիայում:


© 2009 ARMENPRESS.am