Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակն ստացել Է տանզանիացի գրող Աբդուլռազաք Գուրնան

16:13, 7 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանզանիացի գրող Աբդուլռազք Գուրնան դարձել Է գրականության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է Շվեդիայի ակադեմիայի Նոբելյան կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մրցանակը Գուրնային շնորհվել Է «գաղութատիրության հետեւանքների անզիջում եւ զգացական մերկացման եւ մշակույթների եւ մայր ցամաքների հորձանուտում փախստականների ճակատագրերի համար», ասված Է կոմիտեի որոշման մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am