Թուրքիայում իշխող կոալիցիայի ուժերի վարկանիշը շարունակում է անկում ապրել

17:41, 5 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող  «Սոցիալական-քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի կողմից սեպտեմբեր ամսին իրականացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող կոալիցիայում ընդգրկված ուժերի՝ «Արդարություն և Զարգացում» (AKP)  և «Ազգայնական շարժում» (AKP)  կուսակցությունների վարկանիշը շարունակում է անկում ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ»-ը:

Սոցհարցման համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների միայն 32.3 տոկոսը, «Ազգայնական շարժում » կուսակցության (MHP) օգտին  7.8 տոկոսը (բավարար չէ անցողիկ շեմը հաղթահարելու համար):

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) պատրաստ է քվեարկել հարցվածների  30.9%-ը, «Լավ»  կուսակցության օգտին՝  (İYİ) 12.1 տոկոսը, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին՝ 11.3 տոկոսը:

 

 


© 2009 ARMENPRESS.am