Փաշինյանը և Շիմոնիտեն ներկա են գտնվել ՀՀ անկախության և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին

23:40, 4 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է։


© 2009 ARMENPRESS.am