«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

22:00, 3 Հոկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում ընդունեց «Էմպոլի»-ին: Նախ հանդիպման 42-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Պելեգրինին առաջ մղեց «գայլներին», իսկ արդեն երկրորդ կեսի 48-րդ րոպեին Մխիթարյանն անձամբ դարձավ գոլի հեղինակ:

«Ռոմա»- «Էմպոլի»` 2:0:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց հանդիպման վերջնամասում:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

 


© 2009 ARMENPRESS.am