Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

14:10, 2 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ այդ անակնկալ քայլը ենթադրությունների տեղիք է տվել, թե նա ճանապարհ է բացում իր դստեր համար:

«Այսօր ես հայտարարում եմ քաղաքականությունից հեռանալու մասին»,-ասել է Դուտերտեն:

Ակնկալվել է, որ Դուտերտեն առաջադրվելու է փոխնախագահի պաշտոնում: Նա իրավունք չունի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնի համար, քանի որ Սահմանադրությունը սահմանում է նախագահության 6-ամյա ժամկետի սահմանափակում:


© 2009 ARMENPRESS.am