Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում մեկնարկել է

15:14, 29 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Երկկողմ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև միջազգային արդիական հարցեր, այդ թվում ՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակը:

Պուտին-Էրդողան վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2020 թվականի մարտին Կրեմլում, երբ Էրդողանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան:

Համավարակային իրավիճակի պատճառով հետագա բանակցություններն անց են կացվել հեռախոսային կամ տեսաժողովի եղանակով՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:

 


© 2009 ARMENPRESS.am