Ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն

21:45, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս երեք հայ զինծառայողի աճյուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ «Արցախպրես»-ի՝ այդ մասին հայտնել է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով, որ զինծառայողների ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հիշեցնում է, որ զինադադարից հետո՝ մինչ օրս, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1673 հայ զինծառայողի աճյուն: Որոնումների արդյունքների մասին ԱԻՊԾ-ն կտրամադրի հավելյալ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am