Լուկաշենկոն հնարավոր է համարել Համաբելառուսական ազգային ժողովը գլխավորելը

19:57, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հնարավոր է համարել մի օր Համաբելառուսական ազգային ժողովը գլխավորելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին փոխանցում է «Բելտա» գործակալությունը:    

Սահմանադրական հանձնաժողովի ընդլայնված նիստում, որի ընթացքում քննարկվել է երկրի Սահմանադրության նոր նախագիծը, Լուկաշենկոն մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ կարող է զբաղեցնել ՀԱԺ-ն և այդ պաշտոնում հստակեցնել՝ ով կլինի երկրի նախագահը:

Համաձայն «Բելտա»-ի, Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ «անգամ եթե ինքը գլխավորի ՀԱԲ-ը, ապա նոր նախագահի թեկնածությունը կհստակեցնի միայն ժողովուրդը»:  


© 2009 ARMENPRESS.am