Մի հաջողության պատմություն. Կանաչ էներգիա

17:41, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Optimum Energy» ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում  է ինչպես արեւային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունի սեփական արեւային կայաններ:

«Մեկը Քլին էներջի Վայոց արեւ 1 կայանն է, որն այդ պահին Հայաստանում ամենամեծն էր՝ 5,2 ՄՎտ հզորությամբ:  Վայոց արեւ 1-ը գրավում է մոտ 8 հա տարածք: Կայանը կառուցված է երկկողմանի արեւային վահանակներով: Առավելագույն հզորությունը ցերեկային ժամերին է. Այդ ժամանակ այն կարող է էներգիայով ապահովել մոտ 80 փոքր գյուղ »,- ասում է «Optimum Energy» ընկերության ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թեւոսյանը:

Ըստ նրա՝ այլընտրանքային էներգետիկան կարեւոր է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից: Արեւային կայանների շինարարության շնորհիվ համայնքներ են զարգանում. Օրինակ, Քլին էներջի Վայոց Ձոր 1 նախագիծը իրագործելիս  Զեդեա համայնքում ապահովվել է ավելի քան 100 աշխատատեղ:

Արեւային կայանի շինարարությունը ֆինանսավորել է  Կոնվերս բանկը: Ըստ Հովհաննես Թեւոսյանի՝ համագործակցությունը եղել է իդեալական թե՛ շինարարության, թե՛ զարգացման փուլերում: Համագործակցության ողջ ընթացքում Կոնվերս բանկը ցուցաբերել է առավելագույն ընկերասիրություն:

Կոնվերս Բանկի կորպորատիվ վարկավորման պրոդուկտները՝  https://www.conversebank.am/hy/loans1/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:


© 2009 ARMENPRESS.am