Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

15:50, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, ԱԺ աշխատակազմի պատասխանատուներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՀ ԱԺ լրատվության և հանրության  հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քննարկվել են ԱՀ  Աժ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի բացմանը և սեպտեմբերի 29-ին կայանալիք նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Նիստի քննարկմանն է ներկայացվում ԱՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Օրակարգում ընդգրկված են ««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,««Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին»  օրենքների նախագծերը:

Օրակարգում ներառված են հարցեր Հանրապետության նախագահին և Կառավարությւան անդամներին:

Նիստը կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:


© 2009 ARMENPRESS.am