Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

15:08, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 29-30-ը, հոկտեմբերի 2-3-ն առանձին շրջաններում, 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ, 3-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:


© 2009 ARMENPRESS.am