Մխիթար Հայրապետյանն ընտրվել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն

13:55, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» հիմնադրամը սեպտեմբերի 28-ին անցկացրել է հոգաբարձուների խորհրդի նիստը: Խորհրդի որոշմամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է ընտրվել Մխիթար Հայրապետյանը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

 «Խորհրդի որոշմամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է ընտրվել Մխիթար Հայրապետյանը: Շնորհակալ ենք Լիլիթ Գրիգորյանին հետպատերազմյան բարդ շրջանում հիմնադրամի աշխատանքը կազմակերպելու համար»,- նշել է Աննա Հակոբյանը:


© 2009 ARMENPRESS.am