Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Մոնիկա Մինասյանը. Ոստիկանություն

12:03, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Մոնիկա Մինասյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am